
Կամրջին առաջացել են քանդված մակերեսներ, ճաքեր․ երթևեկությունը սահմանափակվել է

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.1 կմ հատվածում (Արմավիրի մարզ) գտնվող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ։ Այս մասին տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Անվտանգությունն ապահովելու համար կատարվել են երթևեկության սահմանափակումներ։ Կամրջի վրա մարդատար մեքենաների համար երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով։ Իսկ բեռնատարները տվյալ հատվածը կարող են շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի առաջարկով կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում։ Այժմ իրականացվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գործընթաց։