Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է առաջարկել Թել Ավիվի մերձակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ

ԱՄՆ-ի իշխանությունները դատապարտում են ահաբեկչական գործողությունը Թել Ավիվի մերձակայքում, Իսրայելին օգնություն են առաջարկում պատահարի կապակցությամբ: Մարտի 29-ին այդ մասին Twitter-ում գրել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։

«Մենք ցնցված ենք Թել Ավիվի մերձակայքում այսօրվա ահաբեկչական գործողությունից եւ աջակցում ենք մեր իսրայելացի դաշնակիցներին այդ բարբարոսությունից հետո: Դա երրորդ նման գրոհն է 11 օրվա ընթացքում: Մենք ամբողջ համապատասխան աջակցությունն առաջարկեցինք (Իսրայելի) վարչապետ (Նաֆտալի) Բենետին եւ նրա կառավարությանը»,- գրել է նա:

Մարտի 29-ին ավտոմատ զենքով զինված 26-ամյա պաղեստինցին կրակ է բացել անցորդների վրա Թել Ավիվի մերձակայքի Բնեյ Բրաք քաղաքում, ինչի հետեւանքով սպանվել են հինգ իսրայելացիներ: Մեկ շաբաթում, հրեական պետության արտաքին գործերի նախարարության տվյալներով, ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 11 իսրայելացի: Այդ պատճառով իսրայելական բանակը լրացուցիչ զնվորական ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արեւմտյան ափ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս