Բաժիններ՝

Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինվորականները կքննարկեն ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագիրը

Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) նախագահ Վոն Ին Չհոնը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի նրա պաշտոնակիցներ Մարկ Միլլին եւ Կոձի Յամաձակին մարտի 30-ին հանդիպում կանցկացնեն Հավայիում: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ՇՊԿ-ն:

«Հիմնական թեման կդառնա բազմակողմ համագործակցությունը Կորեական թեակզում եւ Հյուսիս – արեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- նշված է փաստաթղթում: ՇՊԿ-ի տվյալներով՝ կողմերը, մասնավորապես, կքննարկեն իրադրությունն Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումները:

Վերջին անգամ երեք երկրների ՇՊԿ-ների ղեկավարները հանդիպել են անցյալ տարվա ապրիլին: Այն ժամանակ նրանք անհանգստություն են հայտնել ԿԺԴՀ-ի հրթիռային եւ միջուկային սպառնալիքների առիթով՝ ընդգծելով եռակողմ համագործակցության կարեւորությունը: Մարտի 27-ին Yonhap գործակալությունը, վկայակոչելով կառավարության աղբյուրներ, հայտնել է, որ ԿԺԴՀ-ն կատարում է Փունգերի միջուկային զինափորձարանի երրորդ թունելի վերականգնման աշխատանքներ:

Գործակալության տվյալներով՝ Փենյանը կարող է վերականգնողական աշխատանքներն ավարտել մեկ ամսում: 2018 թվականին Հյուսիսը հայտնել էր միջուկային օբյեկտի վերացման մասին որպես բարի կամքի ժեստ ԱՄՆ-ի հետ միջուկազերծման շուրջ բանակցություններից առաջ: 2022 թվականի մարտի 24-ին ԿԺԴՀ-ի զինված ուժերը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղղակի հրամանով արձակել են «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ):

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն այդ արձակումը համարել է ՄԲՀ-ների արձակման եւ միջուկային փորձարկումների՝ Փենյանի կամավոր մորատորիումի խախտում: Մարտին Ժողովրդական Հանարապետության իշխանությունները հայտարարել են նման գործունեությունից ժամանակավոր հրաժարումը վերանայելու մտադրության մասին «ԱՄՆ-ի կողմից թշնամական քաղաքականության եւ ռազմական սպառնալիքի» պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս