Նատալիա Ռոտենբերգն այլևս Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահը չէ
«Այսօր տեղեկացա, որ այլևս չեմ հանդիսանում Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և հետևաբար իմ և ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ դադարեցվում է։ Հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ չի նշել պատճառները, որոշել եմ ինքս ներկայացնել նման որոշման՝ իրական շարժառիթը»,- այս մասին տեղեկացնում է Նատալիա Ռոտենբերգը։
Նա տեղեկացրել է, որ վաղը՝ մարտի 30-ին, հանդես է գալու ասուլիսով։
«Հրավիրում եմ բոլոր լրագրողներին, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կատարվող անարդարություններին, լուսաբանել ասուլիսն ու տեղեկատվությունը դարձնել հասանելի՝ համայն հայությանը»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ Նատալիա Ռոտենբերգը Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ էր նշանակվել 2022թ․ փետրվարի 4–ին։