Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստին չէր ներկայացել

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր ԵԴ/0253/01/19 կամ «Սիլվայի գործով» գործով քննությունը։ Այս գործով որպես մեղադրյալ՝ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Դատական նիստը սկսվեց ուշացումով՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու հանգամանքով պայմանավորված:

Դատական նիստին ներկա էր Արմեն Գևորգյանն իր պաշտպան Լուսինե Սահակյանի հետ միասին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Դատարանը նիստի մեկնարկից քիչ անց հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ նախագահը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։

Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով՝ բուժումը կտևի մոտ 10 օր։

Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։

Տեսանյութեր

Լրահոս