ԱՀ նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ։ Քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածության առնչվող հարցեր։

«Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին, վստահեցրել, որ Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ հասարակական կազմակերպության անդամները նախագահին են ներկայացրել իրենց կարծիքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031