Բաժիններ՝

Ամենանուրբ կոտլետները. «Թռչնի կաթ»

Բաղադրիչներ

1. Հավի ֆարշ (կրծքամիս + երկու ազդր) – 900 գ

2. Աղ – 1 թ/գ

3. Ձու – 1 հատ

4. Սոխ – 1 հատ

5. Հաց բատոն – 4 շերտ

6. Սև աղացած պղպեղ

7. Թթվասեր – 3 ճ/գ

8. Սերուցք – 200 մլ

Պատրաստման եղանակը

1. Վերցնել հավի երկու ազդր, հեռացնել կաշին, ոսկրահան անել: Ավելացնել նաև կրծքամիս: Միսը պետք է դառնա 900 գ: Աղալ հավի միսը՝ սոխի հետ միասին: Հացի վրա ջուր լցնել, թողնել 20 րոպե: Խառնել ֆարշը հացի հետ, նորից աղալ:

2. Ֆարշին ավելացնել ձու, աղ, պղպեղ, թթվասեր: Լավ խառնել: Ֆարշը կոտլետի համար պատրաստ է:

3. Ֆարշից գնդիկներ ձևավորել և դնել տաքացրած յուղով տապակի մեջ: Տապակել, մինչև բոլոր կողմերից կարմրի: Պետք է տապակել բարձր կրակի վրա, որպեսզի կոտլետների միջին մասը հում մնա:

4. Կիսահում կոտլետները տեղավորել կաթսայի մեջ: Վրան լցնել թթվասեր կամ սերուցք: Դնել ցածր կրակի վրա և եփել 15 րոպե: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս