Բաժիններ՝

Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը զբոսաշրջիկի ձեռքից գումար էր հափշտակել

Մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկվող տարածքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 21.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը օտարերկրացի մի զբոսաշրջիկի ձեռքից հափշտակել էր 40․000 դրամ ու փախել։

Տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր հայտնել, բայց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն այդ մասին օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Խորենացու փողոցում հայտնաբերվեց և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Էրեբունու ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031