Լատվիայի Սեյմը հատուկ փոփոխությունների ընդունման համար հրավիրվել է արտահերթ նիստ, որը խոսնակը բացել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին կարճ ներածական խոսքով և «Փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք հերոսներին» կարգախոսով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն`ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռի նստավայր)՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, շարունակում էր քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության:
«Դըխկըլը-ցըխկըլը». փողոցային երաժշտությունը կարգավորել է պետք. Հրաչյա Սարգսյան:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս-ուկրաինական պատերազմը մեկնաբանող և վերլուծող ռազմական փորձագետները շրջանառության մեջ են դրել «армянский синдром» որակումը: «Армянский синдром»-ը, էսպես կոչված, «հաղթելու ենք» է:
Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից վաղաժամ հեռացել է ոստիկանության վետերան, գնդապետ Էդուարդ Ավետիսի Բազինյանը։
Թեհրանը ողջունում է բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ հուսով է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:
ՌԴ-ի զինված ուժերն Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի ԱԷԿ-ը: Այդ մասին փետրվարի 28-ին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
«Ազատեցի՞ք այն աշխատողին, որին զոռով պահում էինք». Հրաչյա Սարգսյան:
Մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում անենք՝ աշխարհը սահմաններ է փոխում.Հրաչյա Սարգսյան։
Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում նախատեսված Ռուսաստանի հետ բանակցությունների վայր:
«Այն գյուղերը, որտեղ ջուրը մասնակի է, աշխատում են այդ ջրից չօգտվել, հավանական է, որ թշնամին թունավորի ջուրը»,- շեշտեց Հակոբ Ավետյանը։
Ուշ թե շուտ ռուսներն ու ուկրաինացիները, ԵՄ-ն և ռուսներն իրար հետ լեզու են գտնելու. Թևան Պողոսյան:
Ուկրաինայում հայազգի զինվորի են գերեվարել․ այս մասին հայտնում են ուկրաինական տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով զինծառայողի լուսանկարն ու հարցաքննության մանրամասները։
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն վարութ է ընդունվել Խրամորթ գյուղի մոտակա մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից երեք անձի ուղղությամբ կրակահերթերր կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Վիգեն Խաչատրյան, Դուք ամենանախկինն եք. Աղվան Վարդանյան:
Ճանապարհային նշաններից արդեն դեսերտացիա եմ պաշտպանել, գալու եմ հատուկ նայեմ. Քաղաքապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է. Ագնեսա Խամոյան:
«Ռեկոնկիստա» շարումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրն առաջարկում է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ արտաքին գործերի նախկին նախարար Յուբեր Վեդրինին հանձնարարել միջնորդական առաքելություն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման համար: Փետրվարի 28-ին այդ մասին նա հայտարարել է RTL ռադիոկայանի եթերում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի կունենա կառավարության հատուկ նիստ, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան և Մոսկվայի ու Կիևի միջև ճգնաժամը հարթելու Անկարայի միջնորդությունը։
Ռուսական ռուբլին արևմտյան սահմանափակումների հետևանքով գահավիժում է: Հայաստանում Rate.am կայքի տվյալներով՝ ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30 դրամ: Նշենք՝ արդեն հայտարարվել է ռուսական մի շարք բանկերը SWIFT-ից անջատելու Արևմուտքի հերթական որոշման մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների պատասխանը քննարկել է «մեծ յոթնյակի» երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարների եւ եվրոպական դիվանագիտության ղեկավարի հետ:
«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են հետևյալ ինֆեկցիոն հիվանդությունները. աղիքային վարակի՝ 21 դեպք, ջրծաղիկի՝ 192, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 44 դեպք: Ունենք քիմիական թունավորումների 21 դեպք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես հակամարտությունների կարգավորման միջոց:
Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցի առիթով փետրվարի 27-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տնօրինությամբ և օրհնությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում մատուցվել է Ս․ Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկայի:
Որքան արժեն բնակարանները Երևանում և մարզերում
Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը իր կարիերայում առաջին անգամ գլխավորել է ATP վարկանիշային աղյուսակը: