
Պարզ սենդվիչ՝ հագեցնող ընթրիքի համար

Բաղադրիչներ
1. Բրիոշ – 60 գ
2. Խոզապուխտ – 40 գ
3. Բեշամել սոուս – 20 գ
4. Մոցարելլա – 20 գ
5. Ուրց – 2 գ
Պատրաստման եղանակը
1. Բրիոշի շերտի վրա տարածել բեշամել սոուսը, այնուհետև ցանել քերած մոցարելա:
2. Պանրի վրա երկու շերտ խոզապուխտ դնել:
3. Տաքացնել ջեռոցը մինչև 170 աստիճան և եփել սենդվիչը 6-7 րոպե:
4. Զարդարել ուրցով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը