Բաժիններ՝

2021թ․ սմարթֆոնների համաշխարհային շուկայում աճը հասել է գրեթե 450 միլիարդ դոլարի

Counterpoint վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել 2021թ․ սմարթֆոնների շուկայի վերաբերյալ։ Եկամուտների տարեկան աճը կազմել է 7 տոկոս, իսկ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատ աճել է 20 տոկոսով։ Ո՛չ համավարակը, ո՛չ դրա հետեւանքով կիսահաղորդիչների բաղադրիչների պակասը չեն կանխել դրական դինամիկա, գրում է 3dnews.ru-ն։

Վաճառքի միջին գինը (ASP) տարեկան կտրվածքով աճել է 12 տոկոսով՝ հասնելով 322 դոլարի՝ 5G-մոդելների մասնաբաժնի ավելացման շնորհիվ։ Մեկ այլ դրական գործոն է աշնանը թողարկված iPhone 13 սերիայի հաջողությունը: Մեծ թվով էժան 5G մոդելներ թողարկվել են չինական առաջատար բրենդների կողմից, այդ թվում՝ Xiaomi-ն, Vivo-ն, Oppo-ն եւ Realme-ը, որոնք բոլորն էլ մեծ պահանջարկ են ապահովել: Արդյունքում՝ 5G մոդելների մասնաբաժինը համաշխարհային շուկայում 2021թ․ կազմել է 40 տոկոս, 2020թ․՝ ընդամենը 18 տոկոս։

Apple-ը դարձել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարը եկամտի առումով՝ 35 տոկոս աճով եւ 196 միլիարդ դոլարով։ 2021թ․ վերջին դրա մասնաբաժինը բոլոր վաճառքների մեջ կազմել է 44 տոկոս։ 5G-ով համատեղելի iPhone 12-ի եւ 13-ի մեծ պահանջարկի պատճառով ընկերությունը բարձրացրել է ASP-ն 14 տոկոսով՝ մինչեւ 825 դոլար: Apple-ը նաեւ ավելացրել է իր մասնաբաժինը Հնդկաստանի, Թաիլանդի, Վիետնամի եւ Բրազիլիայի հիմնական զարգացող շուկաներում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Samsung-ը, որի եկամուտն անցյալ տարի աճել է 11 տոկոսով՝ հասնելով 72 միլիարդ դոլարի, կորեական արտադրողն իր ASP-ն ավելացրել է 5 տոկոսով՝ մինչեւ 263 դոլար։

Xiaomi-ի եկամուտն աճել է 49 տոկոսով։ Չինական արտադրողը 2021թ․ հասել է 36 միլիարդ դոլարի ցուցանիշի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս