Լավագույն ժամանակը միշտ այս պահն է: Իսկ ամենամեծ արգելքները չեն գտնվում դրսում, դրանք մեր ներսում են:
Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու:
«Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, և կարծես Հայաստանն ու Ադրբեջանը դրան համաձայնել են՝ կապուղիների ապաշրջափակում, հիմքեր է ստեղծում խաղաղության համար, բացի դրանից, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանի դեմարկացիա իրականացնեն, առանց դրա խաղաղություն չի լինելու, Ադրբեջանն անընդհատ փորձելու է իր համար ինչ-որ բան փախցնել, կորզել, ուժի իրավունքով առաջնորդվել: Ուստի, քանի դեռ սահմանը հստակեցված չէ, խաղաղություն չի լինելու: Իսկ ինչ կլինի ճանապարհների հետ՝ բարդ է ասելը, այստեղ շատ է քաղաքականությունն ու տնտեսությունը»,- ասաց Խրամչիխինը: