Բաժիններ՝

ԵՄ-ի երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանին նվիրված սև ցուցակում ևս հինգ հոգու ներառումը

Եվրամիության 27 երկրների դեսպանները փետրվարի 9-ին համաձայնեցրել են Եվրամիության՝ Ռուսաստանին նվիրված սեւ ցուցակում եւս հինգ մարդու ներառումը՝ Ղրիմում ՌԴ-ի Պետական դումայի ընտրությունների կազմակերպման համար: Փետրվարի 9-ին Բրյուսելում այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մի դիվանագիտական աղբյուր։

«Դեսպանները կանաչ լույս են տվել Ղրիմում Ռուսաստանի խորհրդարանի ընտրությունների անցկացման հետ կապված եւս հինգ ֆիզիկական անձանց ներառման համար այն գործողությունների պատճառով արգելիչ միջոցների ցուցակում, որոնք խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կամ սպառնում են նրա ինքնիշխանությանը եւ անկախությանը»,- հայտնել է նա: Այդ որոշումն, ինչպես սպասվում է, Եվրամիության խորհրդի կողմից պաշտոնապես կհաստատվի հաջորդ շաբաթ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28