«Ավելի լավ ապացույց, որ ՔՊ ֆրակցիայում ինտելետուալ առումով պիգմեյները եղանակ են ստեղծում, դժվար էր պատկերացնել»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ուսապարկերից մեկը ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում:
Դե, ինչ ասեմ, ավելի լավ ապացույց, որ ՔՊ ֆրակցիայում ինտելետուալ առումով պիգմեյները եղանակ են ստեղծում, դժվար էր պատկերացնել:

Պիգմեյ պիտի լինել, որ վիրավորվել «ամազոնուհի» բառից:

Պիգմեյ պիտի լինել, որ չհասկանալ, թե ինչու եմ ես ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը:

Պիգմեյ պիտի լինել, որ մոռանալ, որ ես, 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից զորակոչվելով բանակ և զորացրվելով հրադադարից ամսուկես հետո, այլևս ծառայած եմ:

Չէ, Մամիջանյան, դրանց IQ-ն անհույս է, դրանց մաքսիմումը QR կոդն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28