Չի՛ կարելի մարդուն մեղադրել 18 միլիոն վատնելու մեջ, երբ մարդը կազմակերպում է 22 չարթերային թռիչք. Ամրամ Մակինյան

«Այս տարվա հունվարին ես վարույթն իրականացնող մարմնին մի նամակ եմ ուղարկել հետևյալ բովանդակությամբ, որտեղ ցույց եմ տվել, թե Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցների հաշվին ինչ ծախսեր են կատարվել ՀՖՖ-ի համար»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ փաստաթղթավորված ներկայացրել է 22 թռիչք, որոնք իրականացվել են 2006-2015 թթ. ընթացքում, որոնք կազմակերպվել են Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի այլ երկրներ խաղերի տեղափոխման համար:

Նա հավելեց, որ քննիչին խնդրել է պարզել՝ արդյոք այդ թռիչքների համար ՀՖՖ-ն 1 դրամ ծախս կատարե՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաև պարզել, թե ով է վճարել մի շարք մարզիչերի և օգնականների աշխատավարձերը.

«Խնդրել եմ պարզել, մի հաշվապահական փաստաթուղթ վեր հանել ՀՖՖ-ից, որտեղ կերևա, որ այս մարդկանց աշխատավարձերը, 1 դրամ վճարվել են ՀՖՖ հաշվին:

Ես ներկայացնում եմ բանկային փաստաթուղթ (սա ուղարկել եմ քննիչին). մենք սրա մասին երկար ժամանակ չէինք ուզում խոսել, բայց ամեն ինչ իր չափն ունի: Չի՛ կարելի մարդուն մեղադրել 18 միլիոն վատնելու մեջ, երբ մարդը կազմակերպում է 22 չարթերային թռիչք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28