Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի առաջին մեդալը նվաճեց նորվեգ մարզիկը

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին մեդալը նվաճեց են նորվեգ մարզիկը:

Ձմեռային խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիայի հավաքականի կին դահուկորդ Թերեզա Յոհաուգը, ով մրցում էր սկիաթլոն 7,5 կմ + 7,5 կմ մրցաձևում:

Երկրորդն այստեղ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը ներկայացնող Նատալյա Նեպրյաեան է, իսկ եռյակը եզրափակել է Ավստրալիայից Թերեզա Շտադլոբերը:

Փետրվարի 4-ին մեկնարկեցին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը: Հայաստանըձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ըդահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը ևլեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դեռևս չի կարողացել մեկնել Պեկինկորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով:

Ձմեռային oլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը, իդեպ, նրա առաջին օլիմպիական խաղերն են:

24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսենփետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմազատ ոճերում:

Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմդասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի15-ին է:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ ԹինաԿարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս