Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն նախատեսում է դիտորդների ավելի մեծ խումբ ուղարկել Հունգարիայի ընտրություններին

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նախատեսում է ավելի մեծ թիմ ուղարկել Հունգարիայում ապրիլի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Եվրոպայի անվտանգության և իրավունքների պաշտպանության գլխավոր կազմակերպությունն իր կայքում հրապարակած զեկույցում նշել է, որ ի հավելումն վերլուծաբանների հիմնական խմբին, նախատեսում է պատվիրակել 18 երկարաժամկետ դիտորդների՝ հետևելու ընտրական գործընթացին ողջ երկրում և 200 կարճաժամկետ դիտորդների՝ ընտրությունների օրը քվեարկությանը հետևելու համար:

ԵԱՀԿ-ն 2010, 2014 և 2018 թթ ընտրություններին միայն փոքր, սահմանափակ դիտորդական առաքելություններ էր ուղարկել Հունգարիա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28