
Այս տեղեկությունը չպետք է հանրայնացվեր․ Մարտիկ Մարտիրոսյան

Մարտիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլում լայն քննարկվում է Կապանի զորամասում նորակոչիկի կողմից զորամասը լքելը, շրջանառվում են տարբեր տեղեկություններ դրա պատճառների մասին։ Թե ով և ինչ չափով է մեղավոր քննությունը պետք է պարզի։ Բայց մամուլում նաև տեղեկություն տարածվեց, որ նորակոչիկի հայրը ՌԴ ում պատիժ է կրում, իսկ եղբայրը, ունենալով խնդիրներ ծառայության ընթացքում, 8 զորամաս է փոխել։
Նախ, կարծում եմ, այս տեղեկությունը չպետք է հանրայնացվեր նաև այն պատճառով, որ նորակոչիկը դեռ պետք է շարունակի ծառայությունը։ Երկրորդ՝ շատ կարևոր է, որ այդ տեղեկությունը ժամանակին զինկոմիսարիատը փոխանցած լիներ զորամասին, որն էլ իր հերթին պետք է կոնկրետ աշխատանքներ տաներ նորակոչիկի հետ՝ հաշվի առնելով ընտանեկան դրույթը և անձնային առանձնահատկնությունները։
Երբ նորակոչիկը մտնում է զորամաս նրա մասին անհրաժեշտ տեղեկությունները պետք է հասած լինեն զորամասի սպաներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ճիշտ աշխատանք տանել նորակոչիկի հետ»։