
Տոկաևը Չինաստանի նախագահին պետական այցով հրավիրել է Ղազախստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է ընթացիկ տարվա սեպտեմբերին պետական այց կատարել հանրապետություն: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը՝ նշելով, որ Չինաստանի նախագահն ընդունել է հրավերը:
«Նա նաև պատրաստակամություն է հայտնել պարբերական շփումներ պահպանել Տոկաևի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ղազախստանի նախագահականից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Տոկաևը առաջնահերթ է համարել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կյանքի կոչումը, նա ընդգծել է, որ Ղազախստանը շահագրգռված է համագործակցել չինական կողմի հետ թվային տեխնոլոգիաների, տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերում: