Բաժիններ՝

Կրակոցներ Ստեփանակերտում. բերման է ենթարկվել հուզական ծանր ապրումների մեջ գտնվող քաղաքացին

Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում գիշերը ժամը 04:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։

Վերջինս բերման է ենթարկվել, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28