Բաժիններ՝

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք, հիվանդներից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախի հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել 190 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28