
Էկվադորի մայրաքաղաքում հեղեղումներն առնվազն 27 մարդու կյանք են խլել

Էկվադորի մայրաքաղաքում՝ Կիտոյում հորդառատ անձրևներից առաջացած լայնամասշտաբ հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հեղեղումների հետևանքով վիրավորվել է 55 մարդ, որոնցից 14-ը շարունակում է գտնվել հիվանդանոցում: Ընդ որում, վիրավորներից մեկը կրիտիկական վիճակում է: Երկու մարդ անհետ կորած է համարվում: