
«Ալաշկերտ»-ը նոր հարձակվող ունի

«Ալաշկերտի» կազմը համալրել է 18-ամյա հարձակվող Ալեքսանդր Տեր-Թովմասյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հեռանկարային ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրել էր երևանյան ակումբի երկրորդ թիմի կազմը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր:
32 միավորով երկրորդ տեղում«Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է (16 միավոր):
Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր):
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին: