Ադամ Բարրոն նորովի է մեկնաբանել Ազնավուրի և Կարվարենցի «Հավերժական սեր» երգը

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) յուրովի է մեկնաբանել հանրահայտ «Հավերժական սեր» երգը:

Բարրոն նշում է, որ արվեստը մարդու համար սպեղանի է, իսկ երգը` խնդիրներին դիմակայելու միջոց։

«Ցանկացա ֆրանսիական սիրո երգին թարմ, նորարարական շունչ հաղորդել ու բարձր արվեստ ընկալող հասարակությանը, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին յուրովի մեկնաբանությամբ մատուցել մաեստրոներ Ազնավուրի և Կարվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ հաճելի էր երգի բառերին նոր շունչ տալը»,- նշում է Բարրոն։

Տեսանյութեր

Լրահոս