ԵԿՄ-ն 10 տարով անհատույց տարածք ստացավ Երևանում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Սասուն Միքայելյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությանը 10 տարով անհատույց օգտագործման իրավունքով Երևանում տարածք հատկացնելու մասին նախագիծը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանը ցանկացել էր 5 տարով նախապես կնքած պայմանագիր լուծարել։

Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանը ԵԿՄ-ի հետ 2020թ. հուլիսի 3-ին կնքել է Դավթաշեն 1-ին թաղամաս 27/2 հասցեում գտնվող շենքի 172 քմ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով հատկացնելու մասին պայմանագիր, սակայն հետո որոշել էր վաղաժամկետ լուծել պայմանագիրը։

Երկրապահ կամավորականների միությունն էլ դիմել է Կառավարություն, արդյունքում կայացվեց հունվարի 27-ի որոշումը, և ԵԿՄ-ն ստացավ ոչ թե 5, այլ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք՝ դարձյալ Դավթաշենում։

Տեսանյութեր

Լրահոս