Բաժիններ՝

Էջմիածնում 17-ամյա վարորդը տապալել է էլեկտրասյունը, գազախողովակն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Հրաչ Վ.-ն իր վարած Nissan մակնիշի 10 DO 022 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/2 հասցեի առջև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին և խանութի պատին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական չի ունեցել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս