Բաժիններ՝

Երևանում բախվել են Renault-ն ու Infiniti-ն, վերջինս էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը, կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Infiniti և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնեե էլեկտրասյանը, տապալել այն։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ Դ. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման հետևանքով էլեկտրալարերը պոկվել ու հայտնվել են ճանապարհի մեջտեղում, պարեկային ծառայությունից էլ այդ մասին տեղեկացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ու հիմա սպասում են, մինչև կժամանեն նշված ընկերությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս