Բաժիններ՝

Կոճապղպեղով թխվածքաբլիթի ամենապարզ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Ալյուր – 2 բաժակ

2. Շաքարավազ – 1 բաժակ

3. Հալեցրած կարագ – 100 գ

4. Ձու – 1 հատ

5. Աղացած կոճապղպեղ – 2 թ/գ

6. Աղացած մեխակ – 1/2 թ/գ

7. Աղացած դարչին – 1 թ/գ

8. Սոդա – 1/5 թ/գ

9. Մեղր – 3 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել համեմունքները (մեխակ և դարչին), սոդան և ալյուրը:

2. Առանձին ամանի մեջ խառնել փափուկ կարագն ու շաքարավազը, ավելացնել մեղրն ու ձուն, հարել։ Լցնել համեմունքներով ալյուրը և ձեռքերով խմոր հունցել:

3. Խմրից գունդ ձևավորել, փաթաթել սննդային թաղանթով և 1.5-2 ժամով դնել սառնարանը:

4. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

5. Խմորը հանել սառնարանից, բարակ շերտի գրտնակել, կաղապարով թխվածքաբլիթներ ձևավորել և շարել յուղաթղթով պաված տապակին:

6. Թխել 180 աստիճան ջեռոցում 5-7 րոպե, ոչ ավել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս