Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։ Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության առկայությամբ՝ ընդդիմության, որը նրան անվանել է դավաճան, հողատու, թուրք և այլն, մեղադրել միտումնավոր պատերազմի ու պարտության մեջ։
Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:
Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է minval.az-ը։
Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 221 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 382-ի:
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների` Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկայումս Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական ճանապարհների կառուցման վրա:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հաշված ժամեր անց կմեկնարկի վերջին տարիներին ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Բնակարանային գողությունը Ջերմուկում կատարվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերի 6-ին, տուժած տանտիրուհին էլ հաղորդում չէր տվել:
Բելգիայում հուլիսի 14 – 16-ը տեղի ունեցած հեղեղման վնասը, հեղեղում, որը ծանրագույնն է վերջին 100 տարվա ընթացքում, նախնական գնահատումներով՝ գերազանցում է 10 միլիարդ եվոն, վերջնական գումարը տակվին հայտարարված չէ:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և […]
Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:
ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով Կանադայի ու Մեքսիկայի հետ սահմանները փակ կպահեն մինչև օգոստոսի 21-ը: Հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Մաքուր կաթսայի մեջ տրորել կիտրոնի կեղևը շաքարավազի հետ: Ավելացնել բալի կորիզներից և հյութից պատրաստված թուրմը, բալը և կիտրոնի հյութը: Հասցնել եռման, վերցնել կրակից և խառնել թթվասերը: Սառեցնել:
Միացյալ Նահանգները տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, միևնույն ժամանակ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ: Հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը:
Բազուկը դիետիկ մթերքների թագուհին է: Բազուկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 40 կկալ: Բազուկը բարերար ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա և իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն պարունակում է մեծ քանակությամբ ցինկ և երկաթ, ֆոլաթթու, բետա-կարոտին և A, B, P խմբի վիտամիններ:
Մի քանի ամիս բետա փորձարկումից հետո թարմացումը հասանելի է դարձել Apple սարքերի բոլոր օգտվողներին:
168.am-ն անդրադարձել էր Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության կողմից իրականացված հերթական մեկ անձից գնմանը՝ այս անգամ 2 միլիարդ 786 միլիոն դրամի չափով։
Հարց 2-րդ-Ի՞նչ ունենք մենք 2018-ի ապրիլին Հայաստանի երրորդ հանրապետությունում տեղի ունեցած իշխանազավթումից հետո…
Ճանապարհամերձ հողամասից զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչները, որոնց պատերին մոխրացած, մուգ շագանակագույն կանեփանման հետքեր կային։
Շվեդական Հելբի բանտի երկու ազատազրկվածներ բանտի երկու աշխատակցի գերեվարել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր համաշխարհային խնդիրները կարող են լուծված լնել, եթե հասարակությունը դրանց ձեռնամուխ լինի Տոկիոյում հանդես եկող ատլետների համառությամբ:
Հուլիսի 22-ին, ժամը 14:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։
«Նախկինում պրակտիկա ենք ունեցել, որ ընտրությունները դառնում էին անգամ ճգնաժամերի առիթ, որովհետև ունեցել ենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչներ, որոնք ռումբերի պես դրվել են Հայաստանի Հանրապետության հիմքում, և ժամանակը միացվել էր, ու այդ ռումբերը պետք է պայթեին: Այսինքն՝ կապ չունի՝ ինչ ընտրություններ էին անցկացվում, կապ չունի՝ դրանք որքան լավն էին նախորդից, այդ մարդիկ ունեցել էին առաջադրանք՝ ամեն կերպ վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը, ճգնաժամեր ստեղծել, որպեսզի կարողանան անել այն, ինչ արեցին 2018թ.»:
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում 2019 թվականին բացվել էր Արցախյան պատերազմի հերոս, Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանը, որտեղից Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ իր դուրս չի բերվել՝ որևէ մեկի մտքով չի անցել, որ Շուշին կընկնի, քանի որ հայ զինվորները մինչև վերջին պահը բերդաքաղաքի համար մարտնչում էին։
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանություն զանգած մի քաղաքացի հայտնել էր, որ քսան րոպե առաջ մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բակերից մեկում անհայտ անձը քաշել-պոկել է 64-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան ու դիմել փախուստի: