Փաշինյանի իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն է տվել չարաշահումների և մի քանի դրվագով դատապարտված նախկին քաղաքապետի ընկերությանը

168.amանդրադարձել էր Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության կողմից իրականացված հերթական մեկ անձից գնմանը՝ այս անգամ 2 միլիարդ 786 միլիոն դրամի չափով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այդքան գումարի գնում է կատարել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Ավելին, նախապես նաև ընկերությանը տրվել է 557 միլիոն դրամ կանխավճար։

Պարզվում է՝ Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը 2 միլիարդ 786 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել պաշտոնական լիազորությունները չարաշահելու և այլ դրվագների համար դատապարտված, 2000-2014 թվականներին Գորիսի հանրապետական քաղաքապետին պատկանող ընկերությունից` «Ոսմար» ՍՊԸ-ից:

Ով է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը

2014 թվականին Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՔՕ 310-րդ հոդվածով՝ պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը։

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նելսոն Ոսկանյանին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 4 տարի ժամկետով, և տուգանք` 300.000 դրամի չափով:

Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել էր օրինական ուժի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս