Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ-ում եզդիներն ունեն առանձնահատուկ դեր, անփոխարինելի ներգրավվածություն հանրային կյանքին: Նրանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում է:
Լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումները խայտառակություն են. Գեղամ Մանուկյան:
Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Պատգամավորները 3-րդ անգամ են ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրում. ՈՒՂԻՂ:
Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից, ինչի պատճառեն դարձել Լա լիգայի կանոնները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում «Բարսելոնա»-ի պաշտոնական էջից։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 30-ը վնասվածքներ ստացել ավտոբուսի հետ բեռնատարի բախման հետեւանքով Թուրքիայի արեւմուտքի Մանիսայի նահանգի Սոմայի շրջանում:
Տոկիոյի օլիմպիական Մակուհարկի Մես Արենայում շարունակվում է օլիմպիական ըմբշամարտի մրցաշարը:
Օգոստոսի 6-ին, ժամը 01։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում այրվում է փայտաշեն տնակ։
Կառավարության կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի տարածման արագ տեմպերով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ամերիկյան Պետդեպարտամենտը հավանություն է տվել Տայվանին 750 մլն արժողությամբ 40 միավոր 155-միլիմետրանոց M109A6 ինքնագնաց հաուբիցային հրետանային համակարգ վաճառելուն։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի պայթուցիչներով նռնակների, մի քանի հարյուր փամփուշտի և հրացանի հանձնման դեպքեր։
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել «Աստոն Վիլա»-ի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տրանսֆերը:
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի գործունեությանը կորոնավիուսի համավարակի դեմ պայքարի բնագավառում հավանություն էտալիս ամերիկացիների 53 տոկոսը:
Դերասան Բիլ Մյուրեյը կարիերայի սկզբում ցանկացել է ինքնասպան լինել, սակայն նրան փրկել է Ժյուլ Ադոլֆ Բրետոնի «Արտույտի երգը» նկարը: Այս մասին նա պատմել է 2014-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հանկարծակի հայտնի է դարձել Թվիթերում:
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը երեք ամիս շարունակ սոցիալական ցանցերում հաջող կերպով վաճառել է կորոնավիրուսի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութեր: Այս մասին հայտնել է Թաիլանդի ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունը:
«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է 700 հազար դոլար արժողությամբ իր նոր շքեղ մեքենան, որը նա նվեր է ստացել իր հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի կողմից անցյալ տարի: Այս մասին օգոստոսի գրել է The Sun տաբլոիդը:
Ռիհանան շուրջ 1.4 մլրդ դոլար է վաստակել իր կողմից հիմնադրած Fenty Beauty բրենդի շնորհիվ, որի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է երգչուհուն:
Վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց կառավարության ձևավորումը։ Դրա համար նա 15-օրյա ժամկետ ունի, բայց ակնհայտորեն շտապում է։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ։
Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 85-ամյա մի բնակիչ օգոստոսի 3-ին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ իր բնակարանից գողացել են փող, տան սեփականության վկայականն ու ավանդի գրքույկները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 09:00-18:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Աշխարհի տարբեր երկրներում առկա են անկլավների վերաբերյալ խնդիրներ. այդպիսի երկրները հարյուրավոր են, օրինակ, Բելգիան Ֆրանսիայի հետ նման խնդիր ունի, Ֆրանսիան՝ Իսպանիայի հետ։ Այս ուզբեկատաջիկական խնդիրը ևս կապված է անկլավների հետ։ Անկալվների մասին միջազգային ուսմունքն ասում է՝ որպեսզի դրանք չլինեն խնդրի աղբյուր, այդ հարցը պետք է լուծել կա՛մ բարիդրացիական հարաբերություններով, ինչպես արել են Բելգիան և Նիդեռլանդները, կա՛մ անել փոխանակում՝ ապաանկլավացում, որ հարցը լուծվի։
Ավելի վաղ sputnik ռադիոն հաղորդել է որ Մակրոնը գնահատական է տվել սանիտարական անցագրերի դեմ հանդես եկողների գործողություններին:
«Դրան միտված ծրագրերը իրանական կողմում ևս կարևորվում են, քանի որ Սյունիքի տարածքով Իրանը փորձելու է ելք ստանալ դեպի հյուսիս, որը չի անցնելու որևէ թուրքական պետության սահմանով: Ինչու, քանի որ Թուրքիան ընդհանրապես վերջին տարիներին համարվում է Իրանի մրցակիցը տարածաշրջանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 07.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Հաղորվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները տեղանքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում նորընտիր նախագահ, ԻԻՀ 13-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությունն էր: Հանդիսավոր արարողությանը ներկա էին 73 երկրի 115 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 պետությունների ղեկավարներ, խորհրդարանների 20 խոսնակներ և 11 արտգործնախարարներ:
Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը: