Բաժիններ՝

Տղամարդ բաժին էր բերել «Կալաշնիկովի» գնդացիր

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 3-ին ակտիվացրել են բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքը։ Արդյունքում՝ ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Արարատի բաժիններում։ Սպիտակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ բաժին էր բերել «Կալաշնիկովի» գնդացիր։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի պայթուցիչներով նռնակների, մի քանի հարյուր փամփուշտի և հրացանի հանձնման դեպքեր։

Ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժիններում։ Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Կապանի և Սիսիանի բաժիններում։

Մասնավորապես, Կապանում՝ «Մակարով» ատրճանակի, Սիսիանում՝ ռազմամթերքի։ Զենք-զինամթերքի մի մասը, նախնական տվյալներով, բերվել են Արցախից։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031