Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը նախազգուշացրեց երկու պատգամավորների
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։
Այսօր ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Կտրականապես համաձայն չեմ, որ 2016 թ. հրադադարը պարտադրված էր. դա եղել է պայմանավորվածության պատճառով, որը թողնվեց մեզ վրա. Էդուարդ Աղաջանյան
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բեմ բարձրացրած մարդը սուտը հիմա էլ հասցնելու է արդեն արտաքին քաղաքականություն. Աննա Մկրտչյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հղում կատարելով «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանի կենսագրությանը՝ նախ շեշտեց, որ արտաքին հարաբերությունների ոլորտում նա փորձ չունի, ապա շարունակեց.
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի բաժինը:
«Բացի այդ, որքան հասկանում ենք, Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է իրավիճակում, ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով քննարկում է, անհանգստանում այս հարցով, աշխատում ՊՆ-ի հետ, նորանշանակ նախարարը Մոսկվայում է, բանակցություններ պետք է տեղի ունենում և շատ հարցեր քննարկվում են երկկողմ մակարդակում: Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը փորձում է արձագանքել և սպասում է քաղաքական գործընթացի մեկնարկին, եթե այն երկարաձգվի, կարծում եմ՝ կա՛մ ՌԴ-ն կակտիվացնի կողմերին, կա՛մ մոնիտորինգային մեխանիզմներ գործի կդրվեն: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Հայաստանը փորձում է իր անվտանգության ամրապնդման գործում ներգրավել թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հնարավոր միջազգային այլ կառույցի»,- ասաց վերլուծաբանը:
Խորհրդարանում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածուների ներկայացնելու փուլը։ «Իմ քայլը» խմբակցությունն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել է Էդուարդ Աղաջանյանին։
Ցեղասպանության ճանաչման հարցը բացակայում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուի ծրագրային ելույթում
168.am-ի հետ զրույցում, սակայն, Վարդան Ղուկասյանն իր շուրջ մեկնարկած գործընթացը որակեց հիմարություն. «Լեննականցիները սրան, ինչ որ տեղի է ունենում, ասում են՝ եփած հավի խնդալը կուգա:
Ընդգծվել է Հայասատան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։
Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 72 մլն դրամով Խանջյան փողոցում պոմպակայան ձեռք բերել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ, կրկնում եմ՝ ոչ մի բառ չասաց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, ինչպես նաև թուրքական ժխտողականության մասին։
Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկը։
Էդուարդ Աղաջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու
ԱԺ օգոստոսի 9-ի նիստում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել էր, թե պատերազմից հետո սահմանների պաշտպանության խնդիրներում ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն է իրականացրել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, և, թե որոնք են այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել այդ ամբողջ գործընթացում:
Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Իմ օրոք 1300 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք բերել. ինչո՞ւ փոխեցիք ծրագիրը. Սեյրան Օհանյան
Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է, գյուղատնտեսությունը՝ ֆանտաստիկ . Խաչատուր Սուքիասյան
Իրանական կողմը դադարեցնում է էեկտրաէերգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքն օգոստոսի 10-ին մեջբերում է Fars գործակալությունը։
Ադրբեջանի զինված ուժերի 14 զինծառայող մասնակցում են Թուրքիայում վարժանքներին: Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Արցունքն աչքերիս խնդրում էի վերականգնվել ՀՅԴ-ում, չարեցին. աշխատանք էի խնդրում, չտվեցին. Հովիկ Աղազարյան
Առանց ամաչելու ձեր մեդիաներով երեկ տարածում էիք բանակի նկարս. Արթուր Հովհաննիսյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների կողմից իր որդուն թիրախավորելուն, նաև այն խոսակցություններին, որ որդին պատերազմի ժամանկ ինքն իր ոտքին է կրակել, որպեսզի խուսափի մասնակցել մարտական գործողություններին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է Արաբական Հանրապետության նոր կառավարության կազմը: Օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել է Սիրիայի SANA գործակալությունը։
Օգոստոսի 9-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։
Փրկարար ծառայության ենթասպա Հարություն Յուրիի Աթաջանյանն այսուհետ կննջի հայրենի ծննդավայրում՝ Ստեփանակերտում: Տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը: