Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում:
Պարզապես, որ չունեցանք պետություն, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանն ու շարունակելու սառնարանի «ճտիկի» կլասի էս «հոթ-լեվլ» քաղաքական դիսկուրսները»։
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու պետություններից էլ պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին, որոնցում շեշտադրված էին հայ-իրանական հարաբերություններում այն բոլոր կարևորագույն հանգույցները, որոնց վերաբերյալ ահազանգում են իրանագետները՝ գոնե վերջին երեք տարիների ընթացքում։
«Այսօր տեղեկացա, որ Ազգային ժողովում ճակատագրի հեգնանքով հայտնված մեկը, ում անվանումը և դեմքը ասոցացվում է փոքրամասշտաբ բեռներ տեղափոխելու համար նախատեսված իրի՝ ուսապարկի հետ, կրկին սուտ է խոսել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում իբրև առկա բարքերի և դեկանի, այսինքն՝ իմ մասին;
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու հնարավորություններին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, ինչպես նաև կազմակերպության կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չի կարողանա երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը Կոնգրեսին հանձնել մինչեւ նոյեմբեր: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը։
«Պարո՛ն Քոչարյան, Ձեր ելույթի ժամանակ շատ նշեցիք Վազգեն Սարգսյանի անունը, ասեցիք՝ իմ զինակիցն է, գաղափարական ընկերը: Երբ Շուշիում բարբարոս թուրքերը պղծում էին Սպարապետի արձանը, Դուք Ձեզ մեղավոր զգո՞ւմ էիք»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Այս մասին հայտնում է ամերիկյան NBC News-ը՝ ընդգծելով, որ նահանգապետը հրաժարական է տվել նահանգի գլխավոր դատախազի կողմից բազմաթիվ կանանց սեռական ոտնձգությունների ենթարկելու մասին մեղադրանք ներկայացնելուց հետո:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Հայկական կողմի` գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Կարծում եմ՝ այն մարտավարությունը, որ հիմա ընտրել է արմատական ընդդիմությունը, ինչ-որ տեղ փորձում է բավարարել նաև իր արմատական ընտրազանգվածի սպասումները, և ըստ այդմ՝ այս ընդդիմությունը խորհրդարան մտել է ոչ թե զուտ նրա համար, որպեսզի գործընկերային միջավայրում օրվա իշխանության հետ ձեռք ձեռքի բռնած ինչ-որ օրենքներ քննարկի, այլ փորձում է քաղաքական հարցեր լուծել, և մասնավորապես՝ ամեն ինչ անել, որպեսզի փաստացի օր առաջ ազատվի այս իշխանությունից:
Amnesty International-ի հայտարարությունը տարածվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցով Լոնդոնի Բարձր դատարանում կայանալիք վերաքննիչ լսումների նախօրեին:
Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:
Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում 13 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպե՞ս ստացվեց, որ ձեր ղեկավարի ասած Ալիևը 4 ամիս անց պատերազմ սկսեց. Ագնեսա Խամոյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
Ինչպե՞ս եք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, որ դա չլինի ի հաշիվ Հայոց Ցեղասպանության ճանաչման. Արամ Վարդևանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
«Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական դեկլարացիային չգիտեմ, թե որքանով եք ծանոթ, բայց այնքան է բարձրացրել մեկ ժողովուրդ՝ երկու պետություն հայեցակարգը, որն ըստ էության դարձել է մեկ ժողովուրդ՝ մեկ պետություն։ Մենք սրան ինչպե՞ս ենք հակադրել մեր գործընկերությունն առնվազն Արցախի հետ, որպեսզի կարողանանք ապահովել երաշխավորի մեր դերակատարությունը, ապահովել Արցախի սուբյեկտայնությունը և ուղղորդել դրանից բխող միջազգային ճանաչումը։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ հերթական անգամ ԱԺ-ն և առաջին հերթին արտաքին հարաբերությունները չանտեսվի, և կկանգնենք արդեն փաստացի տեղի ունեցած գործողության առաջ»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը։
Լիլիթ Մակունցը պրոֆեսոինալ է բառիս բուն իմաստով. Էդուարդ Աղաջանյան
168.am-ի տեղեկություններով, իրականում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջարկվել է ցուցմունք տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ խոստանալով այդ դեպքում տալ համապատասխան երաշխիքներ: Միքայել Հարությունյանը, սակայն, հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունք տալ:
Նավալնին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ. Էդուարդ Աղաջանյանը հրաժարվեց պատասխանել հարցին
Իրանցի գեներալի հայտարարությունը հնչեցվում է վերջին իրադարձությունների ֆոնին, երբ հարձակումներ եղան Mercer Street լցանավի վրա Արաբական ծովում և առևտրային նավի վրա՝ Օմանի ծոցում, իսկ արևմտյան երկրներից շատերը, ինչպես նաև Իսրայելը Թեհրանին մեղադրեցին այդ հարձակումների հետ կապ ունենալու մեջ:
ԵՄ 2.6 միլիարդ դոլարի դիմաց ՀՀ-ն ի՞նչ պարտավորություն է ստանձնել. Արմեն Գևորգյանը՝ Էդուարդ Աղաջանյանին։
Կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը. Էդուարդ Աղաջանյան
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք հարցեր, որոնց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Ճի՞շտ է, որ Իջևանում որոշ բիզնեսներում փայ ունեք, և ձեր հայրիկը «Զիգզագում» նախկինում խնդիրներ ունեցե՞լ է․ Հռիփսիմե Ստամբուլյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 5 697-ով: Մահացել է 54 մարդ: