«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը վերջին օրերին հարցազրույցներ է տվել դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք London Community Gospel Choir-ի համերգի կապակցությամբ: Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում հաջորդ տարի, նա թվարկել է արտիստների անուններ, որոնց շարքում Led Zeppelin Symphonic-ը նշվել է որպես խումբ, ինչի արդյունքում տեղի է ունեցել թյուրըմբռնում և դեռևս 1980 թ-ից իր գործունեությունը դադարեցրած խմբի լուսանկարներով հրապարակումներ են արել, նշելով որ նրանք ելույթ են ունենալու Հայաստանում:
Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը․ նա ՔԿ–ում է․ ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային Ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում իր մեկնաբանությունը տվեց, թե նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում գերեվարված, ապա Հայաստան վերադարձած 5 գերիներին ինչու պետք է կալանավորեին:
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը` ՈւՂԻՂ:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այլևս փաստ է, որ #Աշոտ_Երկաթ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։
Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության:
Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ահաբեկիչներն ակտիվացել են ոչ միայն երկրի հյուսիսում, այլեւ գործնականում ամբողջ Սիրիայում: Այդ մասին հաղորդել է սիրիական կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հայկական կողմից հատուկ բանագնաց նշանակելու մասին հարցին։
168.am-ի տեղեկություններով, «անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին ազատ են արձակել, իսկ նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը կալանքի տակ է:
«Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ իր հունով է գնում, բայց երկրում լարվածության մեծ աստիճան կա: Եթե տարին ենք ամփոփում, նշեմ, որ այս տարվա ԱԺ արտահերթ ընտրությունները որևէ խնդիր չլուծեցին, չհանգուցալուծեցին մեր հասարակության առջև կանգնած խնդիրները և այն սպասելիքները, որ քաղաքական ճգնաժամը երկրում կլուծվի»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝շեշտելով, որ ճգնաժամը ոչ թե հաղթահարվել, այլ ավելի է խորացել:
Այսօր ադրբեջանական Haqqin.az-ը ամենակարևոր լուրերի ցանկում էր ընդգրկել նաև «Երևանից Ստամբուլ՝ Փաշինյանի գործընկերոջ ինքնաթիռով» հրապարակումը՝ տեղեկացնելով, որ Flyone Armenia ավիաընկերությունը կդառնա առաջին ավիաընկերությունը, որը 2015 թվականից հետո կիրականացնի Ստամբուլ-Երևան չվերթեր։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրել օրերս ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորներին, որոնք Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիվերսիոն փորձ են կատարել։ Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանում պահվում են բազմաթիվ հայ ռազմագերիներ։
ՀՀԿ-ն մնաց։ Չնայած ամեն տեսակ ճնշումների ՀՀԿ-ն պահեց քաղաքական միտքը ի շնորհիվ երկրի շահը առաջնային համարող հայրենասերների։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ստացա ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի նկատմամբ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին որոշման դեմ ներկայացրածս բողոքն ամբողջությամբ բավարարելու մասին որոշումը:
Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս ԱՄՆ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Սիրիային նվիրված հերթական միջազգային հնդիպումն Աստանայի ձեւաչափով դեկտեմբերի 21-ին մեկնարկել է Նուր Սուլթանում ՌԴ-ի եւ Սիրիկայի կառավարության պատվտարկությունների կոնսուլտացիաներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց հիմա դիմակավորված համազգեստավորները բերման են ենթարկում Գառնիկ Իսագուլյաին: Քաղաքական հետապնդումները երկրում մեծ թափ են ստանում, թուրքին հանձնվող տարածքներին խանգարողները բոլորը պետք է մեկուսացվեն…»։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պարսից ծոց-Սև ծով միջազգային երթուղու կյանքի կոչումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Այս մասին նա ասել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում ունեցասծ ելույթում:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր նախատեսված էր քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այս պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության անդամները նույնքան անգամ դեմ էին քվեարկել։
Վահան Բաբայանը՝ անցնող քաղաքական տարվա և սպասվող մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հրավիրված նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվելու է Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը: