
Նիկոլի ապիկար կառավարման հետևանքով բախվեցինք սասրսափելի աղետի. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաստ N3, պլյուս-մինուս 50.
Նիկոլի ապիկար կառավարման հետևանքով բախվեցինք սասրսափելի աղետի՝ արցախյան երկրորդ պատերազմի, որի ընթացքում զոհվեցին շուրջ 5000 լույսի պես տղերք, և Covid-ի տարածմանը, որի պատճառով միայն Հայաստանում ունեցանք 6491 մահվան դեպք:
Հայ ժողովուրդը վերջին երեք տարիների ընթացքում կորցրել է ընդանուր թվով 11491 ՀՀ քաղաքացի…ա՛ղետը պոզով-պոչով չի լինում, այ հենց սրանց անպատասխանատու կառավարման պես է լինում: Եվ իմացեք ժողովուրդ. ինչքան կապիտուլյանտները մնան իշխանության ղեկին, այնքան ՀՀ քաղաքացիների շարքերը նոսրանալու են, և դա,ցավոք, բերելու է ավելի մեծ աղետների:
Այս փաստերը անժխտելի են:
Հ.Գ. Արցախի պատերազմում մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50. Նիկոլ»։