Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 1189 մահ է արձանագրվել մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1 189-ով՝ մեկ օր առաջվա 1 178-ի դիմաց՝ մինչեւ 242 060. Նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Բացարձակ արտահայտությամբ աճը դարձել է առավելագույնը համավարակի սկզբից ի վեր, նախորդ առավելագույնն արձանագրվել է նոյեմբերի 2-ին:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 40 443-ով՝ մինչեւ 8 633 643: Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների քանակի աճը կազմել է 0,47 տոկոս:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, ավելացել է մինչեւ 946 145, հետեւում է շտաբի հաղորդագրությունից:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 32 807-ով՝ մինչեւ 7 445 438, դա առավելագույն մեծությունն է համավարակի սկզբից ի վեր:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տեղեկատվության համաձայն՝ նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,2 տոկոսը:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 6 827-ով՝ մեկ օր առաջվա 5 736-ի դիմաց՝ մինչեւ 1 837 057: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,37 պոկոս:

Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 95-ով՝ մեկ օր առաջվա 98-ի դիմաց: Ընդամենը քաղաքում մահացել է 31 631 մարդ (բոլոր վարակվածների 1,72 տոկոսը), հետեւումէ շտաբի հաղորդագրությունից:

Մեկ օրում ապաքինվածների քանակն աճել է 6 628-ով՝ մինչեւ 1 611 991: Մայրաքաղաքում, շտաբի տվյալներով՝ բուժումն է շարունակում 193 435 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս