2020-ի պատերազմի զոհերի թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Սյունիքում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն տրամադրում է, հետևաբար՝ ինքը հավելյալ մեկնաբանություն չունի:
Գիտաշխատողների աշխատավարձը կաճի. 2025 թվականին կդառնա 343 հազար դրամ. Վահրամ Դումանյան։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-6 աստիճանով։
Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ:
Երեկ ԱԺ քառօրյան բոյկոտելուց հետո, այսօր «Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ մասնակցի՞ Կառավարության հետ հարցուպատասխանին, թե՞ ոչ:
Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման:
«Բրուզգի» անցակետի շրջանում ոչ մի միգրանտ չի մնացել: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փախստականների մի մասն անցել է տրանսպորտա-լոգիստական կենտրոն, որտեղ բելառուսները նրանց համար գիշերելու տեղ են տվել, մի մասը վերադարձել է անտառում խփված տարերային ճամբար:
Գյուղի բնակիչներից մի քանիսն իրենք են բահեր վերցրել ու բարձրացել սարերը՝ զինվորականներին ինժեներական աշխատանքների ժամանակ օգնելու համար։
168.am-ը քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ երեկ ՀՀ արևելյան սահմանագոտում ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավորներ չունի:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին բռնկված լարված իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում Պեսկովը մասնավորապես նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:
Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։
Անդրանիկ Քոչարյանը հրաժարվում է իր հայտարարարությունից:
ՊՆ փոխնախարար Բրուտյանի խոսքով՝ ՊՆ-ում ամեն ինչ փոխվել է, բայց գնումների մատակարարները մնացել են նույնը. Անդրանիկ Քոչարյան:
Կառավարության շենքի մոտ և Հանրապետության հրապարակում շարունակում են կուտակված մնալ մեծ թվով ոստիկանական ուժեր: Տարածքում այս պահին ծառայություն են իրականացնում նաև կարմիրբերետավորները:
Նոյեմբերի 17-ին նավթամուղի վրա հուժկու պայթյուն է որոտացել Խուզիստանի նահանգում, որը գտնվում է Իրանի հարավում: Այդ մասին հայտնել է Իրանի Tasnim գործակալությունը։
Գեղամ Նազարյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ։
Այս հրադադարը շատ փխրուն է. Արմեն Խաչատրյան. ՈՒՂԻՂ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ռազմական սպառնալիքի մակարդակը ՀԱՊԿ տարածքում չի նվազում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս խոսել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների ամենամյա նիստում:
ԵՄ և ԱՄՆ դեսպաններին սպասարկող մեքենաները՝ Կառավարության շենքի առջև։
Երեկ Սյունիքում սկսված լայնածավալ ռազմական գործողություններն օրվա ավարտին դադարեցին, այս պահին կարծես հարաբերական անդորր է, բայց մինչ այժմ ՀՀ Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) ու իշխանական այլ թևերը չեն կարողանում զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություն հաղորդել: Տեղեկությունները հակասական են և դրանով հանդերձ՝ անհանգստացնող կամ առնվազն կասկածելի:
Բանակի զինվորական մասից գնումների մասը պետք է հեռացնել. դրանից շատերը հարստացան. Անդրանիկ Քոչարյան։
Այս պահին սահմանին հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ այդ հանգիստ վիճակն ամեն օր ուղեկցելու է մեզ. Անդրանիկ Քոչարյան։
Արեւելյան Վրաստանում մայրաքաղաքի ժամանակով 23:28-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Կանխատեսում ենք ռեկորդային մեծության համախառն ներքին արդյունք. Գևորգ Պապոյան։
Վերջին 1.5 տարում պատգամավորները քանի՞ անգամ են պարգևավճար ստացել. Վիգեն ԽաչատրյանԼ
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կհրավիրվեն Աֆղանստանի հարեւան երկրների երրորդ նախարարական հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին։
Տևական ժամանակ է ՀայՓոստի բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000+ համար:
Նախօրեին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը գործնականում ապացուցեց իր դիվանագիտական անկարողությունը և չգոյությունը՝ որպես կառույց ու դիվանագիտական սուբյեկտ:
Երեկ ՀՀ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել»։