Պեսկովը՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ղեկավարների մակարդակով եռակողմ գագաթաժողովի անհրաժեշտության մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին բռնկված լարված իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում Պեսկովը մասնավորապես նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:

Նրա խոսքով, Ռուսաստանը կշարունակի միջնորդությունը, սակայն իրադրության կայունացման հնարավոր է հասնել միայն Ղարաբաղի վերաբերյալ ընդհանուր պայմանավորվածությունները կատարելու ճանապարհով:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի։

«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար պետք է երեք կողմերի համաձայնությունը»,- նշել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930