Կոռւպցիայի դեմ պայքար ծավալելու նպատակով, նախատեսված բարեփոխումների շրջանակներում կառավարությունը սկսել էր մի քանի կառույցի ձևավորման գործընթաց:
«Եթե շահառուն դիմեց, նա պարտավոր է ընթացք տալ և իր միջոցներով պարզել՝ արդյո՞ք տվյալ շահառուին պետք է տրամադրել արտոնություն: Ապրիլյան պատերազմի ժամանակ շահառուների զինվորական գրքույկներում նշվում էր՝ «մարտական գործողությունների մասնակից», որը ենթադրում էր ուսման վարձավճարի զեղչեր»:
Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունն իր ելույթներում շարունակ դիմում Փաշինյանին՝ մեկին, որը չկա, ի պաշտոնե գոյություն չունի:
1991թ-ից առ այսօր, արցախյան երեք պատերազմներում (1991-94թթ., 2016թ. և 2020թ. աշնանային), Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին մարտական հերթապահության, դիվերսիոն գործողություններում, դիրքային մարտերում և ականների պայթյունից Հայ Ժողովուրդը տվել է շուրջ 15.000 զոհեր և անհետ կորածներ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը տվել է շուրջ 43.500 զոհեր և անհետ կորածներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նախկինում արված իր այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն ամենևին փողոցից չի եկել և փողոցով էլ չի գնալու:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն` երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է:
«Ներկայիս միտումները թույլ են տալիս ենթադրել, որ բանակցությունները և արդյունքները կարող են դանդաղել։ Սրան հավելյալ, Ռուսաստանը զգում է, որ Արևմուտքը փորձելու է վերցնել նախաձեռնությունը և քննարկել հարցեր, ուստի չի փորձում մտնել առճակատման մեջ, բայց Արևմուտքի մասնակցությունը ևս հավելյալ կերպով կարող է խաթարել ներկայիս ընթացքը։ Սա դեռ անկայուն իրավիճակ է․ Ռուսաստանն ունի քայլերի հերթականություն, սակայն դրանք կարող են խախտվել»,- ասաց նա։
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանին աշխատանքից ազատելու նախարարի հրամանն անվավեր է ճանաչվել, նա կվերականգնվի պաշտոնում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի։
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է սահմանել համավարակների ժամանակ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափը:
«Որքանով ես եմ տեղյակ՝ մեր արխիվում նման քարտեզ չկա: Դա ստացել են Մոսկվայից: Մոսկվայում կա Քարտեզագիտության ինստիտուտ, որտեղ պահպանվում են նախկին խորհրդային տարիների բոլոր հատվածների քարտեզները»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարի 21-ին կստորագրի 10 հրամանագրեր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ:
Վարչապետ մարդ է ինքը, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, այսինքն` ինքն արդարանում է և պատասխանատվությունը գցում է նախկինների վրա:
Հունվարի 21-ին սաստիկ հրդեհ է առաջացել Հնդկաստանի Պունա քաղաքի՝ պատվաստանյութերի մշակման մեջ մասնագիտացող «Սերում» ինստիտուտի տարածքում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։
Երևանի քաղաքապետարանը հերքում է վճարովի կայանատեղերի սակագների փոփոխության ենթարկվելու մասին սոցցանցերում տարածվող լուրերը:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 10-ից հետո պաշտպանում են Փաշինյանին, կոլոբորոցիոնիստներ են, իսկ դրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր և գիտակցված թշնամու հետ համագործակցում են պետության դեմ: Այս մասին նա հայտարարեց «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ:
ՀՀ կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
Հունվարի 21-ին Բաղդադի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 28-ի:
«Շուշիում միայն չորս հայկական գերեզմանոց կա՝ իր խաչքարերով։ Շուշիում 7 հայկական եկեղեցի է եղել, որից երկուսը պահպանվել է մինչև այսօր՝ Սուրբ Ղազանչեցոցը և Կանաչ ժամը, վերջինը, չգիտեմ, այս պատերազմից հետո մնացե՞լ է, թե՞ ոչ, գուցե այլևս իր տեղում չէ։ Մեր գերեզմանները, խաչքարերը վկայում են, որ Շուշին եղել է հայկական, դրա մասին բազմաթիվ վկայություններ կան։
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։
2020 թ. 79 միլիարդ դրամով պակաս հարկ է հավաքվել. Ռաֆիկ Մաշադյան
Ու այսքանից հետո դեռ կա՞ մարդ, ով կարծում է այս թուրքական պրոյեկտ-իշխանությունը զբաղվելու է մեր գերիների հարցո՞վ կամ կարող է բանակցել ի շահ մեր պետությա՞ն։
«2018 թ. հուլիս ամսի վերջին «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այնպիսի հայտարարություններ արեց Յուրի Խաչատուրովի վերաբերյալ, որոնք ըստ էության իրենց մեջ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն հանցակազմի տարրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը: