«Սա ունի ընդամենը 1 նպատակ՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքը, ԲԴԽ անդամ նշանակել մի մարդու, ով լիարժեք կամակատարն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության»,- այսօր Ազգային ժողովի դիմաց Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, նշելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
Ազգային ժողովի դիմաց ժամը 11:00-ից մի խումբ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):
Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։
Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ:
Արցախում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար այլևս չի պահանջվելու հուղարկավորության հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Այս մասին տեղեկացրին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
Բողոքի ակցիա՝ ԱԺ դիմաց՝ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ. ՈՒՂԻՂ
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 22-ին հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը Համայի նահանգում՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով զինվորական աղբուրների:
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 183 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 711-ի:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Հունվարի 21-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ տեղափոխվել է մի երիտասարդի դի։
Եթե նախկինում Արարատ Օմեգա Միրզոյանը կրկնակի ագենտ էր, ապա ԱԺ նախագահ դառնալուց հետո պետք է ենթադրել, որ նա այլեւս հաշվետու չէ ՀՀ ԱԱԾ-ին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին:
Հայաստանը մեծապես կարևորում է, որ Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է:
Փաստորեն, նախկիննների դեմ պայքարող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այսօր իր թիմը համալրել ամենանախկիններով` Գագիկ Ջահանգիրյանի դեմքով` նրան ընտրելով ԲԴԽ անդամ։ Նիկոլը դրանով նպատակ ունի Ջահանգիրյանի միջոցով նաև դատարանները պահել իր անմիջական վերահսկողության տակ` դարձնելով իր քմահաճույքների կատարման գործիք։
Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը:
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել և հնչում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
«Հիվանդացության ինտեսնիվ ցուցանիշը կազմել է 132, որը բարձր է նախորդ տարվա նույն շրջանի համեմատ: Եթե դիտարկենք տարիքային խմբերով, ապա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդացությունն աճել է 65-ից բարձր տարիքային խմբում: Ինչպես գիտենք, 65-ից բարձր տարիքայինը համարվում է ռիսկի խումբ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:
Հունվարի 21-ին, ժամը 23:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բոլոր ժամանակներում անկախության եւ պետականության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը եղել եւ մնում են զինված ուժերը։ 1988-ին սկսված Արցախյան ազատամարտը, ապա նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը երաշխավորեցին բանակի առաջնային դերը մեր պետության ռազմական անվտանգության համակարգում։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին հայտարարություններից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բարնլի»-ին: Յուրգեն Կլոպի սաների համար հանդիպումը բարդ ընթացք ունեցավ: Անգլիայի գործող չեմպիոնը պարտվեց հանդիպման 83-րդ րոպեին բաց թողած գնդակի պատճառով: «Բարնլի»-ից աչքի ընկավ Էշլի Բարնսը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է:
Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից և, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կար ժամանակ, երբ մենք՝ լրագրողներս, արձագանքում էինք մարդկանց կենցաղային, առօրեական խնդիրներին։ Հոդվածներ էինք պատրաստում, օրեր շարունակ հետաքննում ինչ-որ շենքի վերելակի անսարքության, ինչ-որ հիմնարկում աշխատողի իրավունքների ոտնահարման, մեկ այլ վայրում՝ անօրինական ծառահատման, միջին մի չինովնիկի լկտի պահվածքի, տենդերում տեղի ունեցած անարդարության հետ կապված միջադեպերը։ Մեզ այդ խնդիրները շատ կարեւոր էին թվում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է: