Հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Հայաստանում աշխատատեղերի՝ միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է 609 հազար՝ 2019-ի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել արևածաղկի ձեթի իրացման մանրածախ գնի բարձրացում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ մի խումբ աշխատողներ արժանացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի շնորհակալագրերի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
«Ինչպես 1988թ․՝ ազգային ազատագրական Արցախյան շարժման ակունքներում կանգնած էին մեր մտավորականներն ու մեր կամավորականները, այնպես էլ այսօր մտավորականներն ու զինվորականները կարող են այս իրավիճակում մտահոգված լինեն և մեր երկիրը շարժեն դեպի առաջ, որոնք էլ, կարծում եմ, լուրջ աշխատանքի արդյունքում, համագործակցված, միասնական փոխգործակցության արդյունքում կարող են հետագայում դառնալ հայ ազնվականության հիմքը»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության 3-րդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում հունվարի 25-ին կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հանուն սոցիալական արդարության» ՀԿ ղեկավար Արման Ղուկասյանը հորդորեց քաղաքական պայքարի մեջ չմոռանալ Արցախից Հայաստան եկած և Արցախում մնացած, բայց պատերազմից տուժած հայերի մասին:
Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել է մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով:
Գարնանային արձակուրդները առաջին դասարանցիների համար կլինեն մարտի 22-ից ապրիլի 4-ը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից կարող են օգտվել նաև Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր , Աղավնո և Ներքին Սուս համայնքներից տարհանված բնակիչները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու նորությունն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններում այդքան էլ զարմանքով չեն ընդունել, քանի որ, ըստ նրանց՝ իշխանությունների գործողություններում վաղուց արդեն տրամաբանություն չեն փնտրում։
Այս տարի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:
Այլ հարցերից զատ (որոնց մասին խոսել եմ), առաջարկում եմ տեխնիկական և կամակերպչական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ: Նախաձեռնող եղեք վերջապես:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ արդեն սովորել է, որ իշխանության իրականացրած գործողություններում պետք չէ որևէ տրամաբանություն փնտրել։
Կրթության միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության բակում բողոքի ակցիա էին նախաձեռնել Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչական, ծնողական ու աշակերտական կազմի ներկայացուցիչները: Պատճառը հունիսի 22-ին դպրոցում կայացած տնօրենի ընտրությունն էր: Թափուր տեղի համար առաջադրվել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյանի մեկ այլ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը։ Մնացած օրակարգերն անիմաստ են ու կեղծ՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, դեսպանների փոփոխություն, խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում կամ ԲԴԽ անդամների ընտրություն։
Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։
Լ. Մակունցին և Վլ. Կարապետյանին համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ուկրաինայում դեսպան նշանակելու լուրերը, ավելի շատ նման են գործակալական սյուժեներով ֆիլմերի, քան դիվանագիտական քայլերի։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում:
«Մեր տղաների հետ, որ խոսում էինք, ասում են՝ չի աշխատել մեր հրետանին, նորմալ չի աշխատել: Հրետանի չի եղել, մինամյոտ չի եղել, մի քանի օր առաջ եղել է, ապա ո՞ւր է եղել, գնացել ենք, որ այդտեղ դիրքավորվենք, տեսել ենք՝ մինամյոտ չկա, սնարյադները կա, մինամյոտը չկա: Մինչև հիմա պատասխան չկա, ո՞վ է հրաման տվել, ո՞վ է ասել՝ Քարին տակի զորքը դուրս գա, ինչո՞ւ է հրաման տվել, որ դուրս գա, եթե մտածում ենք էսքանը, ստացվում է, որ կազմակերպված է եղել»,- ասաց Սարգսյանը:
Նոյեմբերի լույս 5-ի գիշերը Արայիկ Հարությունյանը եկավ Շուշի. Շուշիի քաղաքապետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից. չի աշխատել մեր հրետանին. Արծվիկ Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի և բարոյական է. Միհրան Հակոբյան
Մարդիկ իրենց հագի շորով են դուրս եկել Շուշիից. գիտեին՝ վերադառնալու են. Արծվիկ Սարգսյան
«Շուշիի գրավումն անհասկանալի է, ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղի մեջ: Այն ինձ հիշեցնում է Շահումյանի գրավումը: Ես շահումյանցի եմ, և երբ վերցրեցին Շահումյանը՝ այդ ժամանակ մեր ֆիդայիները դիրքերում էին, ու դրանք հանձնված չէին: Այսինքն, Շահումյանը կորցրեցին այն դեպքում, երբ դիրքերը չէինք զիջել: Այս իրավիճակը կրկնվեց Շուշիի դեպքում»,- ասուլիսի ժամանակ ասաց Շուշիի բնակիչ Լիանա Մինասյանը:
«Այս պատերազմը կանխորոշված չէր, և այս պատերազմում կարելի էր հաղթել, առնվազն կարելի էր ավարտել «նիչյա»-ով»: Իսկ այն, ինչ ասում է նախկին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ինքնաարդարացման խղճուկ փորձ է: Եթե ինքնասիրություն, թասիբ և նման հասկացությունները ծանոթ լինեին, Դավիթ Տոնոյանը հիմա ինքնասպան եղած կլիներ, որովհետև ղեկավարել է մի զինված ուժեր, որը կապիտուլյացվել է, խայտառակ պարտություն է կրել: Մարդիկ իրենց զավակներին վստահել են, իսկ Դավիթ Տոնոյանը նրանց վերադարձրել է՝ դագաղների մեջ դրած»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը՝ ՈՒՂԻՂ
Հունվարի 25-ին Քաբուլում հպայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան: