«Գուցեև դրված է այն խնդիրը, որ գնա ու ամեն օր կոկտեյլ խմի. դա նա իդեալական կանի». Գևորգ Գորգիսյանը՝ Մակունցի դեսպան նշանակվելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ արդեն սովորել է, որ իշխանության իրականացրած գործողություններում պետք չէ որևէ տրամաբանություն փնտրել։

«Ցավոք, մենք ականատես ենք լինում հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, բայց հերթական անգամ խաբեց։ Ի՞նչ էին անում նախկինում, ասում էին՝ դե, մեր լավ փեսան է, լավ գործի տեղավորենք, ու ուղարկում էին դեսպան։ Ինչ-որ մեկը վատ բան էր անում, ասում էին՝ մամուլից հեռու, ուղարկենք դեսպան։ Այսինքն՝ դիվանագիտական կորպուսն այսպես էր ձևավորվում, դրա համար որևէ արդյունքի չենք հասնում։ Հիմա ես այստեղ այդ միտումներն եմ տեսնում, եթե այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն այդ երկրների դեսպանատների կողմից, իսկ եթե անձերն են քննարկվում, նշանակում է, որ մտերիմ մարդուն ուզում են ուղարկել, իրենց կարծիքով, լավ տեղ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։

Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիլիթ Մակունցը չունի դիվանագիտական փորձ, խիստ կասկածում է, որ վերջինս կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները։ Սակայն, դրանով հանդերձ, նա չգիտի, թե Մակունցի առջև իշխանություններն ինչ դիվանագիտական խնդիրներ են դրել։

«Գուցե նրա առջև դրված է այն խնդիրը, որ գնա ու ամեն օր կոկտեյլ խմի․ դա նա իդեալական կանի»,- շեշտեց Գևորգ Գորգիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս