ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով:

Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել հետևյալ պայմաններով.

  • վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 1%-13,5%՝ ՀՀ դրամով վարկերի դեպքում, 1%-9%՝ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույք՝6%-24%): Ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկը ԱՄՆ դոլարով տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • վարկի գումարը՝ 30 հազ. ՀՀ դրամից/100 ԱՄՆ դոլարից մինչև – 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
  • վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչև 150%-ի չափով,
  • վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 5 տարի է, վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից:

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:

Ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելիս հաճախորդներին ընձեռվում են հետևյալ առավելությունները.

  • վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
  • վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում` մի քանի րոպեների ընթացքում,
  • վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ),
  • անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի` այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման և ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր` ավելի շահավետ պայմաններով վարկ ձևակերպելու համար:

Ինչպես նաև, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավել գումար ստանալու հնարավորությամբ:

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում՝ այս հղումով կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս