Փոխվարչապետը նաև մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:
2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը։ Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Առանց մրցույթի կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից։
Շուրջ 10 ամսվա դադարից հետո նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցան Փաշինյան-Պուտին-Ալիև հետպատերազմյան երկրորդ բանակցությունները, որի արդյունքներով հայտարարություն տարածվեց:
Նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ՝ «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 163-Ն որոշման» և հավելված «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման» համաձայն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի, «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի ընտրությունը: Հավակնորդները կրկին ներկայացրել են զարգացման ծրագրեր, տեղի է ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի բաց քվեարկություն:
Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եկեք կպնենք գործի. Հայկ Մամիջանյան:
Այդ օժանդակության նպատակը մեր հայրենակիցներին օգնելն է եղել. Արծվիկ Մինասյան:
Ձեր իշխանության օրոք արդեն եղել են դրվագներ, որոնք արատավորել են հիմնադրամի բարի համբավը. Հայկ Մամիջանյան։
Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Իշխանասար համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ թշնամին հետ է քաշվել ՀՀ սուվերեն տարածքից։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը հորդորեց սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե՝ հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա։
Հո՞ այդքան գումար չի ծախսվել, մեծ գումար է ծախսվել՝ դրանք էլ ե՞ք ստուգելու. Հովիկ Աղազարյան։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 08:00-14:00 կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ քաղաքի և Արարատ գյուղի ջրամատակարարումը:
«Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցներն արդարացված են եղել. Բաբկեն Թունյան:
Այդ սահմանի մի կողմում ՀՀ-ն էր, մյուս կողմում ՝ Արցախի Հանրապետությունն է, որն ունի Սահմանադրություն, որում ասվում է՝ իր իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, մինչև կոնֆլիկտի վերջանական կարգավորումը, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ:
«Թալիբան» շարժումը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հենակետը Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տեղական մի աղբյուր:
Քննիչ հանձնաժողովի առջև նպատակ է դրված փոխանցված միջոցների օրինականության ուսումնասիրությունը։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հարցրեցին՝ իրականում թշնամին հե՞տ է քաշվել Իշխանասարի հատվածից։ Քոչարյանը հարցին պատասխանելու փոխարեն՝ ինքը հարց ուղղեց լրագրողներին, թե ինչու այդ հարցը չեն տվել Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։ Երբ լրագրողները պատասխանեցին, որ փոխնախարարը խուսափել է, Անդրանիկ Քոչարյանը գրեթե նույն ոճով հակադարձեց. «Թույլ տվեք ես էլ խուսափեմ, որովհետև կան բաներ, որ արժե մեկ-մեկ էլ խուսափել»։
Նշվում է, որ օդանավի չնախատեսված վայրէջքի պատճաով փակվել է օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակներին:
Մարտեր են տեղի ունեցել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջեւ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադի շրջաններից մեկում:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանն այսօրվա նիստի ընթացքում խոսեց հանրային տրանսպորտի աշխատանքից քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դժգոհության մասին:
«Հայաստան» հիմնադրամի գումարները բյուջե փոխանցելու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ”
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 184 մարդ, որոնցից 14-ը զոհվել են, 4-ի վիճակը ծանր է:
Նոյեմբերի 30-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սերգեյ Սարգսյանն ավագանու նիստի ժամանակ հայտնեց, որ գույքահարկը վճարելիս խնդիրների է բախվել:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke հրթիռային էսկադրային ականակիրը լքել է բուլղարական Վառնա նավահանգիստը՝ Սեւ ծովում գործողությունները վերսկսելու նպատակով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտոնատար անձանց դիմակ կրելու կամ չկրելու հարցին. օրինակ, Անդրանիկ Քոչարյանին ասե՞լ է, որ դիմակ կրի։
Այսինքն. օրինականության սկզբունքն ամրագրող Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանձնաժողովի նախագահը չունի պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու լիազորություն: