«Ում հանդիպում եմ առանց դիմակի, արդեն ինձ տեսնելով՝ դիմակ են կրում». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտոնատար անձանց դիմակ կրելու կամ չկրելու հարցին. օրինակ, Անդրանիկ Քոչարյանին ասե՞լ է, որ  դիմակ կրի։

«Ես ում որ հանդիպում եմ առանց դիմակի, արդեն ինձ տեսնելով՝ դիմակ են կրում։ ՀՀ բոլոր քաղաքացիներին ես զգուշացնելու ո՛չ իրավունք ունեմ, ո՛չ ցանկություն, օրենքն ու իրավական ակտերը հավասար են»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նոր շտամին, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասել է, որ ուսումնասիրում են, թե որքանով են արդյունավետ պատվաստումները տվյալ շտամի նկատմամբ։ Ուսումնասիրության արդյունքները կլինեն որոշ ժամանակ հետո։

«Երբ ի հայտ եկավ դելտա շտամը, գիտահետազոտական ընկերությունները նաև ակտիվ կերպով փորձարկումներ են անում, թե որքանով է պատվաստման արդյունավետությունը պահպանում, այդ գործընթացը շարունակական է լինելու։ Որոշ ժամանակ հետո կտեսնենք, թե որքանով է  արդյունավետությունն այդ շտամի դեպքում, մենք դեռևս ամփոփված եզրակացություն չունենք»,- հավելեց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ արտակարգ ռեժիմի դադարեցմանը զուգահեռ՝ դադարեցվել են այն կարգավորումները, ըստ որի՝ բջջային հեռախոսով վերահսկվում էր կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930