Աֆղանստանում թալիբները ոչնչացրել են ԻՊ-ի զինյալների հենակետը. տեղական աղբյուր
«Թալիբան» շարժումը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հենակետը Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տեղական մի աղբյուր:
Ավելի վաղ թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի զինված ուժերի շտաբի պետ Քարի Ֆասիհուդդինը հայտարարել է որ ԻՊ-ն ներկա է Աֆղանստանի մի շարք շրջաններում եւ սպառնալիք է ներկայացնում կայունության համար:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն, թալիբների եւ ԻՊ-ի զինյալների միջեւ մարտը նոյեմբերի 30-ի առավոտյան տեղի է ունեցել Զանգվայ գյուղում, լսվել են թեթեւ եւ ծանր սպառազինությունից հրաձգության ձայներ:
«Առավոտյան տեղի ունեցած այս մարտի հետեւանքով ոչնչացվել են ԻՊ-ի զինյալներ, ներառյալ մի քանի կանայք, որոնք կապված են խմբավորման հետ»,-հայտարարել է աղբյուրը, նշելով, որ միայն ԻՊ-ի ահաբեկիչներից մեկն է ողջ մնացել: Իր հերթին աղբյուրը Նանգարհարի ոստիանությունում ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ոչնչացվել է ԻՊ-ի երեք զինյալ, ներառյալ մի կին, եւս մեկին ողջ են վերցրել:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:
Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: