Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 184 մարդ, որոնցից 14-ը զոհվել են, 4-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Չնայած պաշտոնական աղբյուրները տեղեկվատվությունը չեն հաստատել, սակայն տեղական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են նաև զոհվածների անունները:
Նրանց թվում երկու գնդապետ կա, հինգ մայոր և երեք կապիտան:
- Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
- Գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրով
- Կապիտան Ջավիդ Բայրամլի
- Մայոր Էլմիր Հասանով
- Մայոր Էմիլ Մայիլով
- Մայոր Էլբրուս Ահմեդով
- Մայոր Մուրադ Մամմադով
- Կապիտան Խայյամ Ալիև
- Ավագ լեյտենանտ Աբդուլլահ Սուլեյմանով
- Մայոր Էմիլ Ալիև
- Լեյտենանտ Դերյա Մեջլունով
- Կապիտան Ջեյհուն Ահմեդխանով
- Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
- (Անունը դեռ ճշտված չէ)
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը վթարվել է Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում ուսումնական թռիչքներ իրականացնելիս: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին: Նշվում է, որ ավիավթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ: