ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի հյուսիսի օդանավակայանում
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի հյուսիսի Աոմորի օդանավակայանում: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ օդանավի չնախատեսված վայրէջքի պատճաով փակվել է օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտին:
NHK հեռուստաալիքի տվյալներով՝ վայրէջք կատարած ինքնաթիռը կարող է լինել ամերիկյան կործանիչ:
Տեղի իշխանություններն սկսել են պարզել պատահարի հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: