«Այսօր ազգովին կանգնած ենք նույն խնդրի առաջ, բայց այս անգամ, կարծես թե, վերջին հնարավորությամբ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայոց պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել՝ նվիրյալների առաջնորդությամբ ժողովուրդը Երկիր է ստեղծել, ապա ստեղծած երկիրը կործանել են դավաճաններն ու նրանց հետևող մորթապաշտները, իսկ այդուհետ նորից, մեծ կորուստների գնով, այն վերականգնել են նվիրյալներն ու հայրենապաշտները… Եվ այդպես իրար հաջորդելով՝ մեկ պետականատեր ենք եղել, մեկ օտարահպատակ… Այսօր, տակավին, մենք ազգովին կանգնած ենք նույն խնդրի առաջ, բայց այս անգամ, կարծես թե, վերջին հնարավորությամբ… Կգիտակցի՞ հայն այս ճշմարտությունը, թե կշարունակի գնալ անգլուխ պատահականությունների հետևից և Երկիրը կրկին ու, թերևս, վերջին անգամ կդարձնի օտարահպատակ…»՚

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031